Բասկետբոլի գավաթի եզրափակիչի զույգը հայտնի է

Բասկետբոլի գավաթի եզրափակիչի զույգը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը դուրս եկավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի գավաթի խաղարկության 1/2 եզրափակիչի պատասխան խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ 126։97 հաշվով վստահ առավելության հասավ «Արագած» ակումբի նկատմամբ և դուրս եկավ գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Բրանդոն Հոլինսը («Արագած»), ով խաղադաշտում անցկացրեց 20 րոպե, վաստակեց 29 միավոր և 8 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին:

Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում միմյանց հետ ուժերը կչափեն «Արցախ» և «Ուրարտու» ակումբները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում