Ֆուտբոլի հավաքականի ընդհանուր հայտացուցակը Ֆինլանդիայի դեմ խաղի համար

Ֆուտբոլի հավաքականի ընդհանուր հայտացուցակը Ֆինլանդիայի դեմ խաղի համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ներկայացրել է Ֆինլանդիայի դեմ կայանալիք խաղի ընդհանուր հայտացուցակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս անգամ ևս հայտացուցակից բացակայում է ազգային թիմ հրավիրված Յուրա Մովսիսյանի անունը: Արմեն Գյուլբուդաղյանցը Եվրո-2020 ընտրական փուլի երկրորդ խաղի համար հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին. Գրիգոր Մելիքսեթյան, Արտյոմ Խաչատուրով, Վարազդատ Հարոյան, Արմեն Մանուչարյան, Արտակ Գրիգորյան, Կարլեն Մկրտչյան, Պետրոս Ավետիսյան, Անդրե Չալըշըր, Էդգար Բաբայան, Գևորգ Ղազարյան, Տիգրան Բարսեղյան, Հենրի Ավագյան, Կամո Հովհաննիսյան, Նորբերտո Բրիասկո-Բալեկյան, Գագիկ Դաղբաշյան, Արամ Հայրապետյան, Արտակ Եդիգարյան, Հենրիխ Մխիթարյան, Հովհաննես Համբարձումյան, Ալեքսանդր Կարապետյան, Հայկ Իշխանյան, Սարգիս Ադամյան, Արազ Օզբիլիս:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը կկայանա մարտի 26-ին՝ Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Այն կմեկնարկի 21:00-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում