Ռոնալդուն ազդրի վնասվածք է ստացել

Ռոնալդուն ազդրի վնասվածք է ստացել

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Aysor.am: Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2020-ի որակավորման շրջանակում Սերբիայի հետ հանդիպման ժամանակ (1:1) վնասվածք է ստացել:

«Յուվենթուսի» 34-ամյա ֆուտբոլիստը վնասվածքից հետո անձամբ է խնդրել իրեն փոխարինել: Նա աջակողմյան ազդրի մկանային վիրավորում է ստացել:

Հանդիպման 31-րդ րոպեին նրան փոխարինել է կիսապաշտպան Պիցցին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում