Մեզ այսօր հաջողությունը չժպտաց. Արազ Օզբիլիս

Մեզ այսօր հաջողությունը չժպտաց. Արազ Օզբիլիս

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի կարծիքով հավաքականը դեռևս շանսեր ունի Եվրո-2020-ի ընտրական փուլում:

«Փորձեցինք մինչև վերջ, բայց այսօր չստացվեց: Էլի պետք է աշխատենք: Պետք է գոլ խփեինք դեռևս առաջին կեսում: Ֆիններն ունեցան երկու հնարավորություն և խփեցին երկու գոլ: Մեզ այսօր հաջողությունը չժպտաց: Մեզ պակասեց կոմպակտ խաղը: Եթե երկու խաղից հետո մտածում ենք, որ հնարավորություն չունենք, ավելի լավ է չխաղանք այլևս: Մենք դեռ շանսեր ունենք այս խմբում լավ տեղ գրավելու համար»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիիպման ժամանակ ասաց Օզբիլիսը:

Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի J խմբի երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը Երևանում ընդունելով Ֆինլանդիային պարտվեց 0:2 հաշվով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում