Ֆուտբոլի հավաքականը J խմբում վերջին տեղում է

Ֆուտբոլի հավաքականը J խմբում վերջին տեղում է

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի ընտրական փուլի J խմբում Հայաստանի ընտրանին երկու տուրից հետո վերջին տեղում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրո-2020 ընտրական փուլի J խմբի առաջատարը Իտալիայի հավաքականն է, որը երկու խաղում հաղթանակ տոնելուց հետո ունի 6 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը 4-ական միավորով կիսում են Հունաստանը ու Բոսնիա և Հերցեգովինան: 3 միավորով 4-րդ տեղում Ֆինլանդիան է: Հայաստանի և Լիխտենշտեյնի ընտրանիները 0 միավոր ունեն և եզրափակչում են մրցաշարային աղյուսակը:

Երրորդ տուրում Հայաստանի հավաքականը հունիսի 8-ին Երևանում կընդունի Լիխտենշտեյնին: Իսկ հունիսի 11-ին արտագնա խաղում կմրցի Հունաստանի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում