Մեր մրցակիցները. Իտալիան ջախջախեց Լիխտենշտեյնին, Հունաստանը խուսափեց պարտությունից

Մեր մրցակիցները. Իտալիան ջախջախեց Լիխտենշտեյնին, Հունաստանը խուսափեց պարտությունից

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի ընտրական փուլի J խմբում, որտեղ նաև Հայաստանի հավաքականն է, կայացան մյուս զույգերի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի հավաքականը սեփական հարկի տակ խոշոր՝ 6:0 հաշվով ջախջախեց Լիխտենշտեյնին: Իտալիայի հավաքականից աչքի ընկան Ստեֆանո Սենսին, Մարկո Վերատին, Ֆաբիո Կվալյարելան (դուբլ), Մոյզե Քինը և Լեոնարդո Պավոլետին:

Միաժամանակ ընթացող խաղում Հունաստանի ընտրանին հյուրընկալվելով Բոսնիա և Հերցեգովինային խուսափեց պարտությունից: Այստեղ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:

Հայաստանի ընտրանին Երևանում 0:2 հաշվով պարտվեց Ֆինլանդիային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում