Մենք վատ խաղացինք. Արամ Հայրապետյան

Մենք վատ խաղացինք. Արամ Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահ Արամ Հայրապետյանի կարծիքով ընտրանին վատ խաղաց Ֆինլանդիայի դեմ:

«Առաջին հերթին ուզում եմ շնորհակալությունը հայտնել երկրպագուներին աջակցության համար: Մենք վատ խաղացինք: Ֆինները լավ էին տիրում գնդակին և կարողացան իրենց հնարավորությունը գոլի վերածել: Մենք միայն մի քանի անգամ կարողացանք նրանց դարպասին հարվածել, իսկ առաջին կեսում նրանք կարողացան իրականացնել մեկ հնարավորությունն անգամ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստեց Հայրապետյանը:

Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի J խմբի երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը Երևանում ընդունելով Ֆինլանդիային պարտվեց 0:2 հաշվով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում