Ջոկովիչը պարտվել է Մայամիի մրցաշարի 4-րդ շրջանում

Ջոկովիչը պարտվել է Մայամիի մրցաշարի 4-րդ շրջանում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին չհաջողվեց դուրս գալ Մայամիի մրցաշարի քառորդ եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղերի 4-րդ շրջանում Ջոկովիչը մրցում էր Իսպանիան ներկայացնող Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի հետ: 2 ժամ 23 րոպե ձգված մրցախաղում Ջոկովիչը զիջեց 6:1, 5:7, 3:6 հաշվով:

Մայամիի մրցաշարի քառորդ եզրափակիչում Բաուտիստա-Ագուտը կմրցի Ջոն Իսների (ԱՄՆ) հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում