Պոգբան ուզում է բոլորից շատ վարձատրվել «Ռեալում»

Պոգբան ուզում է բոլորից շատ վարձատրվել «Ռեալում»

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, Panorama.am: «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան տեղեկացրել է Մադրիդի «Ռեալին», թե ինչ ֆինանսական պահանջներ ունի իր հաճախորդը:

Լենտա.ռու-ի հաղորդմամբ, 26-ամյա ֆրանսիացին ուզում է տարեկան 16 միլիոն եվրո ստանալ: Ներկայումս նրա աշխատավարձը 10 միլիոն եվրո է: Պոգբայի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին:

«Ռեալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի աշխատավարձը մի փոքր ավելի է տարեկան 14 միլիոն եվրոյից: Պոգբան դրական է արտահայտվել «Ռեալում» խաղալու մտքի վերաբերյալ, նա դա երազանք է համարել ցանկացած ֆուտբոլիստի համար:

Պոգբան «Մաչեսթեր Յունայթեդ» է վերադարձել 2016 թվականին: Անգլիական ակումբը նրան «Յուվենթուսից» ձեռք էր բերել այդ պահի համար ռեկորդային 105 միլիոն եվրոյով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում