Հայաստան-Ֆինլանդիա հանդիպմանը ներկա է եղել մոտ 13 հազար երկրապագու

Հայաստան-Ֆինլանդիա հանդիպմանը ներկա է եղել մոտ 13 հազար երկրապագու

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, Panorama.am: Հայաստան-Ֆինլանդիա հանդիպմանը ներկա էր 12900 հանդիսական, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը:

«Շնորհակալություն ենք հայտնում մեր երկրպագուներին հավաքականի կողքին լինելու համար: Ձեր աջակցությունը շատ կարևոր է մեզ համար»,- ասվում է ՀՖՖ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` «Հանրապետական» մարզադաշտն ընդհանուր առմամբ 14,403 հանդիսական է տեղավորում:

Եվրո-2020-ի ընտրական փուլի երկրորդ տուրի այդ խաղում մեր ընտրանին 0:2 հաշվով պարտություն է կրել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում