Եվրոպայի շախմատի առաջնության 9-րդ տուրում Մարտիրոսյանը և Մովսեսյանը հաղթանակներ տարան

Եվրոպայի շախմատի առաջնության 9-րդ տուրում Մարտիրոսյանը և Մովսեսյանը հաղթանակներ տարան

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 9-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ տոնեցին Հայկ Մարտիրոսյանը և Սերգեյ Մովսեսյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի արդյունքով ավարտեցին Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Շանթ Սարգսյանը: Պարտություն կրեցին Արման Փաշիկյանը, Մանուէլ Պետրոսյանը և Հրանտ Մելքումյանը:

Այս տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանն ունի 6,5 միավոր և առաջատարից դարձյալ ետ է կես միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում