Ֆեդերերը դուրս եկավ Մայամիի մրցաշարի կիսաեզրափակիչ

Ֆեդերերը դուրս եկավ Մայամիի մրցաշարի կիսաեզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դուրս եկավ Մայամիի մրցաշարի կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղերի քառորդ եզրափակիչում նա երկու սեթում 6:4, 6:2 հաշվով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիիլ Մեդվեդևին: Մրցախաղը ձգվեց 1 ժամ 01 րոպե:

Ֆեդերերը կիսաեզրափակչում կմրցի հարավաֆրիկացի Քևին Անդերսոնի դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում