Հայտնի են հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողները

Հայտնի են հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողները

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ավարտվել է հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է այս մարզաձևի ֆեդերացիան: Ոսկե մեդալակիրներ են դարձել Հոմերոս Առաքելյանը (45 կգ), Կարապետ Մանվելյանը (48 կգ), Արմեն Հարությունյանը (51 կգ), Վարուժան Անտոնյանը (55 կգ), Աշոտ Խաչատրյանը (60 կգ), Արման Խաչիկյանը (65 կգ), Լյովա Խաչատրյանը (71 կգ), Վիգեն Նազարյանը (80 կգ), Լյովա Գևորգյանը (92 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (110 կգ):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում