Գաբրիել Սարգսյանը մասնակցում է ԱՄԷ-ում ընթացող միջազգային մրցաշարին

Գաբրիել Սարգսյանը մասնակցում է ԱՄԷ-ում ընթացող միջազգային մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանն այս օրերին մասնակցում է Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող «Շարժա Մասթերս» խոշոր միջազգային մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարում տեղի է ունեցել 6 տուր: 5.5 միավորով աղյուսակը միանձնյա գլխավորում է Էռնեստո Ինարկիևը: Սարգսյանը վաստակել է 4 միավոր:

«Շարժա Մասթերսի» մասնակիցների թվում է 178 շախմատիստ 31 երկրից, այդ թվում՝ 35 գրոսմայստեր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում