«Բարսելոնա»-ն ցանկանում է վաճառել աշխարհի չեմպիոնին

«Բարսելոնա»-ն ցանկանում է վաճառել աշխարհի չեմպիոնին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, Panorama.am: Կատալոնիայի «Բարսելոնա»-ն նախատեսում է վաճառել ֆրանսիացի պաշտպան Սեմյուել Ումտիտիին։

Ըստ Goal.com-ի տեղեկությունների, ակումբը պատրաստ է լսել առաջարկություններ։ Գումարը տատանվում է 70-ից 90 մլն եվրո։

Մինչ այժմ գնորդ ֆավորիտը համարվում է անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»։ Ֆուտբոլիստի հնարավոր հեռացումը կապված է նրա հետ, որ «Բարսելոնային» գումար է անհրաժեշտ «Այաքս»-ի պաշտպան Մատեյս դե Լիգտային։

Հաղորդվում է, որ կատալոնացիները դեռևս գումար չունեն հոլանդացուն գնելու համար, Ումտիտիի վաճառքը հնարավորություն կտա ստանալ այդ գումարը։

Նշենք, որ Ումտիտին 2018թ․-ին Ֆրանսիայի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում