Շարժայի մրցաշարի 7-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը հաղթանակ է տարել

Շարժայի մրցաշարի 7-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը հաղթանակ է տարել

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանը շարունակում է հաջող հանդես գալ Շարժայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 7-րդ տուրում Սարգսյանը գերազանցել է Սաուրաբհ Անանդին (Հնդկաստան): Այժմ հայ շախմատիստն ունի 5 միավոր և առաջատարին զիջում է մեկ միավորով:

Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող «Շարժա Մասթերս» խոշոր միջազգային մրցաշարին մասնակցում է 178 շախմատիստ 31 երկրից, այդ թվում՝ 35 գրոսմայստեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում