Սերգեյ Մովսեսյանը Եվրոպայի առաջնության առաջատարին զիջում է կես միավորով

Սերգեյ Մովսեսյանը Եվրոպայի առաջնության առաջատարին զիջում է կես միավորով

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան նախավերջին տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 10-րդ տուրում հաղթանակներ տոնեցին Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Մանուէլ Պետրոսյանը և Շանթ Սարգսյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը: Պարտություն կրեց Սամվել Տեր-Սահակյանը:

Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Սերգեյ Մովսեսյանը ունի 7,5 միավոր և առաջատարին զիջում կես միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում