«Լոռի»-ն ներկայացրել է հերթական նորեկին

«Լոռի»-ն ներկայացրել է հերթական նորեկին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լոռի» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել նիգերիացի հարձակվող Ուիլյամս Իկեչուկվու Նվանիի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 20-ամյա ֆուտբոլիստը Վանաձորյան թիմում հանդես է գալու վարձակալական հիմունքներով: Համաձայնագիրն ուժի մեջ է մինչեւ 2020 թվականի հունիսի 30-ը:

Նվանին «Նիավարա» ակումբի կազմում հանդես է եկել Նիգերիայի Պրեմիեր լիգայում: Իկեչուկվուն Նիգերիայի Մ23 հավաքականի թեկնածու է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում