Սարկիսովը մասնակցեց «Ենիսեյ»-«Ռուբին» խաղին
30/03/2019 15:32
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի նախկին հարձակվող Արթուր Սարկիսովը մասնակցեց «Ենիսեյ» ակումբի հերթական խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում «Ենիսեյ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Ռուբին»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի նախկին հարձակվող Արթուր Սարկիսովը «Ենիսեյ»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց ավելացված ժամանակում:
Այս տուրից հետո «Ենիսեյ»-ը վերջին տեղում է: