Ձյուդոյի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները մասնակցում են Թբիլիսիի Գրան Պրիին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյուդոյի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները մասնակցում են Թբիլիսիի Գրան Պրիին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 73 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ղազարյանը պարտվել է առաջին իսկ գոտեմարտում` զիջելով Կուբայի ներկայացուցչին:
100 կգ քաշային Արսեն Խանջյանը առաջին գոտեմարտը կանցկացնի Վրաստանի ներկայացուցիչ Գիորգ Չիկովանի հետ: