Լիոնել Մեսսին կարոտում է Կրիշտիանու Ռոնալդուին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Aysor.am: «Բարսելոնի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին անկեղծացել է, որ կարոտում է «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, հայտնում է SovSport-ը:
«Ես կարոտում եմ Ռոնալդուին: Չնայած այն բանի, որ շատ էի տխրում, երբ նրան տեսնում էի տիտղոսներով, այնուամենայնիվ, Ռոնալդուն հեղինակություն էր փոխանցում Իսպանիայի առաջնությանը», — մեջբերում է Մեսսիին Goal.com-ը: