«Շիրակ»-«Ալաշկերտ» խաղն ավարտվեց ոչ-ոքի

«Շիրակ»-«Ալաշկերտ» խաղն ավարտվեց ոչ-ոքի

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 24-րդ տուրը մեկնարկեց «Շիրակ»-«Ալաշկերտ» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ալաշկերտ»-ին հաջողվեց խաղի հաշիվը բացել 10-րդ րոպեին: Աչքի ընկավ Արթուր Եդիգարյանը: «Շիրակ»-ին խաղի հաշիվը հավասարեցրել հաջողվեց միայն երկրորդ կեսի 67-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Արամ Մուրադյանը: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Տուրի մյուս երեք հանդիպումները կկայանան հաջորդաբար մարտի 31-ին և ապրիլի 1-ին: Միմյանց դեմ կմրցեն «Լոռի»-«Արարատ», «Բանանց»-«Փյունիկ», «Արցախ»-«Գանձասար-Կապան» զույգերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում