Աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանից կմասնակցի չորս շախմատիստ

Աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանից կմասնակցի չորս շախմատիստ

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կունենա 4 մասնակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նրանք են Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:

Աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի կանցկացվի ռուսաստանյան Խանտի-Մանսիյսկ քաղաքում` սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 2-ը:

Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Խաղարկության մրցանակային ֆոնդը կազմում է 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում