«Արցախը» հաղթեց «Գանձասար-Կապանին»

«Արցախը» հաղթեց «Գանձասար-Կապանին»

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 24-րդ տուրում կայացավ վերջին հանդիպումը` «Արցախ»-«Գանձասար-Կապան»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արցախը» նախ առաջին կեսի 38-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Էդուարդ Ավագյանը: Երկրորդ կեսում Վարդան Բալակյանի խփած գնդակը կրկնապատկեց «Արցախի» առավելությունը:

Ավելի վաղ կայացած խաղերում գրանցվեցին միայն ոչ-ոքիներ` «Բանանց» – «Փյունիկ»՝ 1:1, «Լոռի» – «Արարատ»՝ 2:2, «Շիրակ» – «Ալաշկերտ»՝ 1:1:

Հետևեք մեզ նաև Telegram-ում