Շարժա Մասթերս. Գաբրիել Սարգսյանը 18-րդն է

Շարժա Մասթերս. Գաբրիել Սարգսյանը 18-րդն է

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Times.am: Շախմատի Հայաստանի հավաքականի երկրորդ համար Գաբրիել Սարգսյանը 18-րդ տեղն է գրավել Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունեցած «Շարժա Մասթերս» միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և մեկ միավոր հետ մնացել առաջին տեղը գրաված Էրնեստո Ինարկիևից (Ռուսաստան):

Վերջին՝ 9-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով միավորը կիսել է հնդիկ Չակրավարթի Դիպանի հետ:

«Շարժա Մասթերսին» մասնակցում էր 31 երկրի 178 շախմատիստ, այդ թվում՝ 35 գրոսմայստեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում