Ֆուտբոլի առաջնությանը առաջատարը «Արարատ-Արմենիա»-ն է

Ֆուտբոլի առաջնությանը առաջատարը «Արարատ-Արմենիա»-ն է

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակի առաջատարն անփոփոխ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 24-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 38 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է: 37-ական միավորներ ունեն «Փյունիկ»-ը և «Ալաշկերտ»-ը: 35 միավոր ունի «Բանանց»-ը և 4-րդ տեղում է: 5-րդ հորիզոնականում «Լոռի»-ն է 31 միավորով: «Շիրակ»-ը 6-րդ (28 միավոր), «Գանձասար-Կապան»-ը` 7-րդ, (23 միավոր), «Արցախ»-ը` 8-րդ (17 միավոր) և «Արարատ»-ը 9-րդ տեղերում են (15 միավոր):

Առաջնության 25-րդ տուրի խաղերը կկայանան ապրիլի 6-ին,7-ին և 8-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում