Ձյուդո. Սուսաննա Ստեփանյանը՝ Եվրոպայի Մ18 գավաթակիր

Ձյուդո. Սուսաննա Ստեփանյանը՝ Եվրոպայի Մ18 գավաթակիր

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Սուսաննա Ստեփանյանը դարձել է Ռուսաստանի Տուլա քաղաքում անցկացվող ձյուդոյի Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների գավաթի խաղարկության հաղթող:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

40 կգ քաշային կարգի եզրափակչում հայ մարզուհին ուժեղ է գտնվել ռուսաստանցի Կարինա Մինիկաևայից: Սուսաննա Ստեփանյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Մեսրոպ Նիկոյանը (50 կգ), Էդուարդ Եզիկյանը, Ռուբեն Հակոբյանը (երկուսն էլ՝ 55 կգ), Ստյոպա Դարբինյանը, Գևորգ Մանուկյանը (երկուսն էլ՝ 60 կգ), Վահե Աղանյանը, Դավիթ Աբրահամյանը (երկուսն էլ՝ 66 կգ) մեդալ չեն նվաճել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում