«Արսենալ»-ը հաղթեց «Նյուքասլ»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

«Արսենալ»-ը հաղթեց «Նյուքասլ»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 32-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը հյուրընկալել էր «Նյուքասլ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին կեսում «Արսենալ»-ն ակնհայտ առավելություն ուներ, ինչ մասին խոսում էր նաև վիճակագրությունը: «Զինագործները» իրենց առավելությունը գոլի վերածեցին 30-րդ րոպեին: Մրցակցի տուգանային հրապարակ մտավ և դիպուկ հարվածով աչքի ընկավ Արոն Ռեմզին:

Երկրորդ կեսում «Արսենալ»-ին հաջողվեց նաև կրկնապատկել հաշվի առավելությունը: Գնդակի հրաշալի խաղարկումից հետո Լակազեթը գեղեցիկ հարվածով գրավեց «Նյուքասլ»-ի դարպասաը:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 83-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Արսենալ»-ը բարձրացավ մրցարային աղյուսակում և 63 միավորով 3-րդ տեղում է:

Հաջորդ հանդիպումը «Արսենալ»-ը կանցկացնի ապրիլի 7-ին՝ հյուրընկալվելով «Էվերթոն»-ին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում