«Փյունիկը» նոր ֆուտբոլիստ ունի

«Փյունիկը» նոր ֆուտբոլիստ ունի

 ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկը» նոր համալրում ունի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել Կոտ դը Իվուարից 22-ամյա հարձակվող Լասինա Դաոյի հետ:

Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Բելառուսը ներկայացնող «Գոմելը»: Դաոն հանդես է գալիս ինչպես հարձակման կենտրոնում, այնպես էլ եզրերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում