Օզբիլիսը հեռացվել է «Վիլլեմ-2»-ի առաջին թիմից

Օզբիլիսը հեռացվել է «Վիլլեմ-2»-ի առաջին թիմից

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հեռացվել է ակումբի առաջին թիմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոլանդական «Վիլլեմ-2»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը չի ընդգրկվել ակումբի հայտացուցակում ներքին առաջնության 28-րդ տուրի խաղի համար: Օզբիլիսը տեղափոխվել է «Վիլլեմ-2»-ի երկրորդ թիմ` «Ֆորտունա»-ի դեմ խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ կիսապաշտպանը հրաժարվել է փոխարինման դուրս գալ:

Օզբիլիսը մասնակցել է «Վիլլեմ-2»-ի 18 խաղի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում