Հանրապետական մարզադաշատն այս մրցաշրջանում վերջին հանդիպումը կընդունի

Հանրապետական մարզադաշատն այս մրցաշրջանում վերջին հանդիպումը կընդունի

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում տեղի են ունեցել փոփոխություններ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտը պատրաստ չէ ընդունելու Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության հանդիպումները, 25-րդ տուրի «Փյունիկ»-«Լոռի» հանդիպումը, բացառության կարգով, այն կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Սա կլինի մրցաշրջանի վերջին հանդիպումը «Հանրապետական» մարզադաշտում, որից հետո այստեղ կսկսվեն խոտածածկի բարեկարգման աշխատանքները:

Եվս մեկ փոփոխություն կապված է խաղերի անցկացման ամսաթվերի հետ: Ապրիլի 14-ին նախատեսված «Արարատ-Արմենիա»-«Բանանց» հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին, իսկ «Գանձասար-Կապան»-«Արարատ» հանդիպումը՝ ապրիլի 14-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում