«Արսենալ»-ի մարզիչը գոհ է Մխիթարյանից

«Արսենալ»-ի մարզիչը գոհ է Մխիթարյանից

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և «Նյուքասլ»-ի դեմ խաղում նրան 10 րոպե խաղաժամանակ հատկացնելու մասին:

«Մեզ համար կարևոր են բոլոր խաղացողները: «Նյուքասլ»-ի դեմ խաղում ինձ պետք էր, որ Մխիթարյանը խաղա 10 րոպե, և նա լավ կատարեց իր առաջադրանքը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է մարզիչը:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 32-րդ տուրի շրջանակում «Արսենալ»-ը հյուրընկալել էր «Նյուքասլ»-ին և հաղթել 2:0 հաշվով: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 83-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Արսենալ»-ը բարձրացավ մրցաշարային աղյուսակում և 63 միավորով 3-րդ տեղում է: Հաջորդ հանդիպումը «Արսենալ»-ը կանցկացնի ապրիլի 7-ին՝ հյուրընկալվելով «Էվերթոն»-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում