Մխիթարյանը ստացել է փետրվարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, Times.am: Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է ակումբի փետրվարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:
«Անչափ հաճելի է ստանալ ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Շնորհակալ եմ: Բացի այդ, մենք բարձրացանք 3-րդ տեղ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը և լուսանկար հրապարակել։