Արամ Ոսկանյանը կարևորում է «Արարատ-Արմենիա»-ի դեմ գավաթային պատասխան հանդիպումը

Արամ Ոսկանյանը կարևորում է «Արարատ-Արմենիա»-ի դեմ գավաթային պատասխան հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի կարծիքով՝ գավաթի կիսաեզրափակչում ամեն ինչ կորոշվի միայն «Արարատ-Արմենիա»-ի դեմ կայանալիք պատասխան խաղում:

«Հայաստանում դժվար է ասել, որ առավելություն ունես մրցակցի հարկի տակ գոլ խփելու տեսանկյունից: Ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Ոսկանյանը:

Մարզիչը խոսեց նաև Էդգար Մանուչարյանի փոխարինման և վնասվածքի մասին` փաստելով` ֆուտբոլիստի վնասվածք շատ լուրջ չէ:

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում տեղի ունեցավ «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» խաղը: Երևանում կայացած խաղում «Արարատ-Արմենիա»-ն հյուրընկալել էր «Ալաշկերտ»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: «Արարատ-Արմենիա»-ի կազմում գոլերը խփեցին Կոբյալկոն և Խոզին: Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ից աչքի ընկավ Հրայր Մկոյանը, Կոջո Ալֆոնսոն ինքնագոլի հեղինակ դարձավ: Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 22-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում