Պելեն հոսպիտալացվել է

Պելեն հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Պելեն Փարիզում հոսպիտալացվել է։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ֆուտբոլի 78-ամյա արքայի տաքությունն է բարձրացել։

Պելեն գտնվել է Փարիզում։ ՓՍԺ-ի հարձակվող Մբապեի հետ հանդիպումից հետո բրազիլացին իրեն վատ է զգացել։ Պելեին անհապաղ տեղափովել են փարիզյան կլինիկաներից մեկը։

Ֆրանսիացի բժիշկները պնդել են, որ Պելեի կյանքին ոչինչ չի սպառնում։ Բայց աշխարհի եռակի չեմպիոնը դեռ մնում է հիվանդանոցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում