Բռնցքամարտիկներից չորսը դուրս են եկել միջազգային մրցաշարի քառորդ եզրափակիչ

Բռնցքամարտիկներից չորսը դուրս են եկել միջազգային մրցաշարի քառորդ եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անապայում ընթացող Ն. Պավլյուկովի անվան երիտասարդական հուշամրցաշարում Հայաստանի չորս ներկայացուցիչ դուրս է եկել քառորդ եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռինգ դուրս կգան և կիսաեզրափակիչի համար կպայքարեն 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 56 կգ քաշային Արթուր Շախպազյանը, 60 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանն ու 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:

Հայ բռնցքամարտիկները Անապայում հանդես են գալիս երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի եւ մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում