Ամռանը «Մանչեսթեր Յունայթեդից» կարող է հեռանալ վեց ֆուտբոլիստ

Ամռանը «Մանչեսթեր Յունայթեդից» կարող է հեռանալ վեց ֆուտբոլիստ

 

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատրաստվում է լուրջ փոփոխություններ կատարել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամռան տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբից կհեռանա 6 ֆուտբոլիստ` Անտոնիո Վալենսիան, Մարկոս Ռոխոն, Մաթեո Դարմիանը, Անդեր Հերարան, Ալեքսիս Սանչեսը, Խուան Մատան: Հնարավոր է, որ ակումբը լքի նաև դարպասապահ Դավիդ դե Խեան:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» 6-րդ հորիզոնականում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում