Մորատան բաց կթողնի «Բարսելոնա»-ի դեմ խաղը

Մորատան բաց կթողնի «Բարսելոնա»-ի դեմ խաղը

 

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Ալվարո Մորատան բաց կթողնի «Բարսելոնա»-ի դեմ առաջիկա հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Ատլետիկո»-ն կխաղա «Բարսելոնա»-ի հետ, Մորատան չի մասնակցի խաղին` վնասվածքի պատճառով, որի բուժման համար երկու շաբաթ կպահանջվի: Հարցականի տակ է նաև Դիեգո Կոստայի մասնակցությունն այդ խաղին:

Իսպանիայի առաջնության 30 տուրից հետո «Բարսելոնան» գլխավորում է մրցաշարային աղյուսակը 70 միավորով: «Ատլետիկոն» 62 միավորով երկրորդն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում