Ֆուտբոլի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Ֆուտբոլի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 106-րդ տեղում է: Թիմը նահանջել է 5 տեղով:

Առաջին երեք տեղերն անփոփոխ են. Բելգիա, Ֆրանսիա, Բրազիլիա: Լավագույն 10-յակում ընդգրկված են նաև Անգլիայի, Խորվաթիայի, Ուրուգվայի, Պորտուգալիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի և Դանիայի ընտրանիները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում