«Ռեալը» ցանկանում է վերադարձնել Վարանին

«Ռեալը» ցանկանում է վերադարձնել Վարանին

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: «Ռեալը» մտադիր չէ հրաժեշտ տալ պաշտպան Ռաֆայել Վարանին, որը մրցաշրջանից հետո մտադիր է փոխել ակումբը:

Մադրիդցիները պատրաստ են 25-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը տարեկան 6 միլիոն եվրոյից դարձնել 9 միլիոն: Այդ դեպքում Վարանը կդառնա «Ռեալի» ամենաթանկարժեք խաղացողներից մեկը:

Թագավորական ակումբը մտադիր է նրա պայմանագիրը երկարաձգել 2020 թվականից ոչ ուշ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում