Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պատվիրակության վերջնական հայտացուցակը հայտնի է

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պատվիրակության վերջնական հայտացուցակը հայտնի է

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Եվրոպայի այս տարվա առաջնությունում Հայաստանը կունենա 16 մարզիկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի առաջնության վերջնական հայտացուցակում ընդգրկվել են Արմեն Գրիգորյանը (73 կգ), Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Ռուբեն Ալեքսանյանը (109+ կգ), Գոռ Մինասյանը (109+ կգ) և Վարազդատ Լալայանը (109+ կգ): Աղջիկներից մեդալների համար կպայքարեն` Իզաբելլա Յայլյանը (59կգ), Լիանա Գյուրջյանը (76 կգ), Տաթև Հակոբյանը (87 կգ), Արփինե Դալալյանը (87+ կգ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում