Փյունիկի 6 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի Մ18 հավաքական

Փյունիկի 6 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի Մ18 հավաքական

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Ապրիլի 6-11-ը Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականը հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում:

Հավաքի շրջանակում հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Կիպրոսի Մ18 տարեկանների ընտրանու հետ՝ ապրիլի 9-ին և 11-ին:

«Փյունիկի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ հավաքական են hրավիրվել ակումբի 6 ֆուտբոլիստ՝ Հարություն Մելքոնյանը, Աշոտ Հարությունյանը, Կարեն Մուրադյանը, Արտակ Ասատրյանը, Արսեն Գյուլամբարյանը և Գրենիկ Պետրոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում