Բռնցքամարտիկները բրոնզե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

Բռնցքամարտիկները բրոնզե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

 

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անապայում ընթացող Նիկոլայ Պավլյուկովի անվան բռնցքամարտի երիտասարդների հուշամրցաշարում Հայաստանի 2 ներկայացուցիչ նվաճեց բրոնզե մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`3-րդ տեղը զբաղեցրեցին 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանն ու 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:

Հայ բռնցքամարտիկները Անապայում հանդես էին գալիս երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի եւ մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում