Գանձասար-Կապանը պարտվեց Բանանցին

Գանձասար-Կապանը պարտվեց Բանանցին

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում «Բանանցը» մրցել է «Գանձասար-Կապանի» հետ և 2:1 հաշվով հաղթանակ է տարել լարված խաղում:

Հանդիպումը կայացել է Ավանի ակադեմիայի մարզադաշտում:

Այս հաղթանակի շնորհիվ «Բանանցը» իր միավորների թիվը հասցրել է 38-ի և հավասարվել առաջատար «Արարատ-Արմենիային», որն այս տուրի իր հանդիպումը դեռ չի անցկացրել: Իսկ «Գանձասար-Կապանը» շարունակում է 7-րդ տեղը զբաղեցնել՝ իր ակտիվում ունենալով 23 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում