Բալեկյանը և Չալըշըրը մասնակցեցին իրենց ակումբների խաղերին

Բալեկյանը և Չալըշըրը մասնակցեցին իրենց ակումբների խաղերին

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի երկու ֆուտբոլիստները մասնակցել են իրենց ակումբների հերթական խաղերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Շվեդիայի առաջնության 2-րդ տուրի շրջանակներում Անդրե Չալըշըրի «Գետեբորգ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալելով «Էլֆսբորգ»-ին հաղթել է 3:0 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Անդրե Չալըշըրը «Գետեբորգ»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 53-րդ րոպեին վնասվածքի պատճառով:

Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը մասնակցեց Արգենտինայի առաջնության 25-րդ տուրին, որտեղ «Ատլետիկո-Ուրական»-ն մրցեց «Ատլետիկո-Տուկումանի» հետ: Հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով հօգուտ «Ուրական»-ի, իսկ Բալեկյանն, ով մեկնարկային կազմում էր, փոխարինվեց 63-րդ րոպեին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում