Հունահռոմեական ըմբիշները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

Հունահռոմեական ըմբիշները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմի անդամները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սուրակատ Ասիյատիլովի անվան հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդների հուշամրցաշարի 60 կգ քաշային Տիգրան Մինասյանը և 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը արծաթե մեդալ են նվաճել։ Իսկ 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը և 87 կգ քաշային Հակոբ Բաղդասարյանը՝ բրոնզե։

Հետևեք մեզ նաև Telegram-ում