«Արարատ-Արմենիա»-«Շիրակ» խաղն ավարտվեց ոչ-ոքի

«Արարատ-Արմենիա»-«Շիրակ» խաղն ավարտվեց ոչ-ոքի

 

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 25-րդ տուրի վերջին խաղում միմյանց հետ մրցեցին «Արարատ-Արմենիա»-ն և «Շիրակ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսում թիմերին այդպես էլ չհաջողվեց գրավել միմյանց դարպասները: Երկրորդ կեսի 70-րդ րոպեին «Շիրակ»-ին առաջ մղեց Բունջամին Շաբանին: Այնուհետ` 80-րդ րոպեին «Արարատ-Արմենիա»-ից հաշվի հավասարությունը վերականգնեց Պետրոս Ավետիսյանը, չէր էլ անցել երկու րոպե, երբ «Շիրակ»-ը կրկին առաջ անցավ հաշվի մեջ: Այս անգամ աչքի ընկավ Դավիթ Ղանդիլյանը: 85-րդ րոպեին «Արարատ-Արմենիա»-ից հաշվի հավասարությունը վերականգնեց Դմիտրի Գուզին: «Արարատ-Արմենիա»-«Շիրակ» 2:2:

Հետևեք մեզ նաև Telegram-ում