«Ալաշկերտ»-ը կրկին առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարն է

«Ալաշկերտ»-ը կրկին առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի առաջատարը կրկին փոխվեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 25-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 40 միավորով գլխավորում է գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ը: Երկրորդ տեղում 39 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է: Եռյակը եզրափակում է «Բանանց»-ը 38 միավորով:

4-րդ տեղում «Փյունիկ»-ն է, որն ունի 37 միավոր: 34 միավորով Վանաձորի «Լոռի»-ն 5-րդ տեղում է: Գյումրու «Շիրակ»-ը 29 միավորով 6-րդն է, իսկ «Գանձասար-Կապան»-ը` 7-րդը (23 միավոր): Մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում «Արցախ»-ն է 17 և վերջին տեղում «Արարատ»-ն է (15 միավոր):

Առաջնության 26-րդ տուրի խաղերը կկայանան ապրիլի 10-ին և 11-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում