Ազատ ոճային ըմբիշները պարտություն կրեցին Եվրոպայի առաջնությունում

Ազատ ոճային ըմբիշները պարտություն կրեցին Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի բոլոր անդամները պարտություն կրեցին Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 57 կգ քաշային Վաղինակ Մաթևոսյանը հենց մեկնարկում պարտություն կրեց` 0:7 հաշվով զիջելով Ռումինիայի ներկայացուցչին` Անդրեյ Դուրկովին:

65 կգ քաշային ըմբիշ Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակիչում 10:0 հաշվով հաղթել էր Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջորջ Էնթոնին, հետագայում հայ ըմբիշը գոտեմարտեց ադրբեջանցի Հաջի Ալիևի հետ և պարտվեց 0:1 հաշվով:

70 կգ քաշային կարգում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը որակավորման փուլում 7։4 հաշվով գերազանցել էր մոլդովացի Միխայիլ Սավային, բայց քառորդ եզրափակչում 2:12 հաշվով պարտվել է ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաևին:

97 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը 1/8 եզրափակիչում պարտվեց գերմանացի Գենադի Գուդինովիչին:

Ըմբիշները հնարավորություն կստանան պայքարելու բրոնզե մեդալի համար, եթե իրենց հաղթած հակառակորդները դուրս գան եզրափակիչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում