Ըմբշամարտի ԵԱ. Սաֆարյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում

Ըմբշամարտի ԵԱ. Սաֆարյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

70 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը և 65 կգ քաշային Վազգեն Թևանյանն այսօր գորգ պետք է դուրս գային՝ սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու:

Սաֆարյանը սփոփիչ գոտեմարտում մրցել է Ռուսաստանը ներկայացնող Մագոմեդրասուլ Գաջիմագոմեդովի հետ և պարտվել 1։7 հաշվով։

Վազգեն Թևանյանն էլ չի ներկայացել սփոփիչ գոտեմարտի, որը պետք է կայանար բելառուս մարզիկ Հուսեին Շախբանուի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում